Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Կենտրոնում և Մալաթիա-Սեբաստիայում

22 Հոկտեմբեր, 2021 17:48
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Կենտրոնում և Մալաթիա-Սեբաստիայում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների հետ համատեղ տրանսպորտի խստացված վերահսկողությունը հոկտեմբերի 22-ին իրականացրել է Երևանի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ 

Մշտադիտարկվել է վերոնշյալ վարչական շրջաններով ուղևորափոխադրում կատարողների աշխատանքը։ 216 տրանսպորտային միջոցների ուսումնասիրության արդյունքում Տեսչական մարմինը 19 խախտում է հայտնաբերել։ Դրանք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Իրավախախտների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողությունը շարունակական կլինի նաև առաջիկա հանգստյան օրերին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին