Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

22 Հոկտեմբեր, 2021 16:57
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Տեղեկությունը ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատել են «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները:

Դավիթ Սեդրակյանը դիմումը ներկայացնելու օրվանից սկսած 7 օր ժամանակ ունի՝ վերջնական որոշում կայացնելու՝ վերահաստատելու կամ դիմումը հետ վերցնելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին