Կարևոր իրադարձություններ

Տղամարդը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել. հարազատները նրան առավոտվանից որոնում էին

22 Հոկտեմբեր, 2021 16:23
Տղամարդը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել. հարազատները նրան առավոտվանից որոնում էին

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ փրկարարները անանցանելի վայրից դուրս են բերել մոտ 55-60 տարեկան տղամարդու դի։ 

Քննիչի որոշմամբ նշանակվմել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։  Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ Ա. Պ-ն էր, ում առավոտվանից ընտանիքի անդամները որոնում էին։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին