Կարևոր իրադարձություններ

Նազելի Բաղդասարյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին

22 Հոկտեմբեր, 2021 16:30
Նազելի Բաղդասարյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին

Հոկտեմբերի 21-22-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պետականաշինության եւ տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

«ԱՊՀ անդամ երկրների կայուն զարգացման հայեցակարգի» նախագիծն արժանացել է խորհրդարանականների հավանությանը, հաշվի են առնվել առաջարկներն ու դիտողությունները: Այն ներառվել է ԱՊՀ ՄԽՎ հաջորդ լիագումար նիստի օրակարգում:

Քննարկվել է նաեւ «Միջազգային դիտորդության մասին» մոդելային օրենքի նախագիծը: ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը  քննարկման ժամանակ խոսել է ՌԴ Պետդումայի եւ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելությունների դերի ու նշանակության մասին: Դիտարկումները, որոնք ներկայացվել են հայկական պատվիրակության կողմից, ընդունվել են ի գիտություն եւ կքննարկվեն հաջորդ նիստում:

 

Լրահոս

Դիտել ավելին