Կարևոր իրադարձություններ

Արթուր Թովմասյանն այցելել է «Ապագա սերունդներ» հիմնադրամ

22 Հոկտեմբեր, 2021 14:38
Արթուր Թովմասյանն այցելել է «Ապագա սերունդներ» հիմնադրամ
Հոկտեմբերի 22-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թոմասյանը այցելել է «Ապագա սերունդներ» հիմնադրամ: Խորհրդարանի ղեկավարը՝ հիմնադրամի նախագահ Գրիգորի Գաբրիելյանցի ուղեկցությամբ, ծանոթացել է երկրաբանական ծառայության գտածոներին: Ցուցադրված էին շուրջ 10 տեսակի նմուշներ, այդ թվում՝ Վազգենաշենից բերված հատուկ մարմարը, որի քարհանքը, ցավոք, գտնվում է թշնամու ենթակայության տակ :
 
Քարանմուշները մշակվում են հիմնադրամի գրասենյակի հարակից տարածքում գործող արտադրամասում, որտեղ աշխատում է 12 հոգի, ևս 7 հոգի ներգրավված են երկրաբանական ծառայության մեջ:
 
Մշակված քարի վաճառքից ստացված հասույթը ուղղվում է «Ապագա սերունդներ» հիմնադրամի սահմանամերձ ու փոքր գյուղերում իրականացվող կրթական ու մշակութային ծրագրերին:
 

Լրահոս

Դիտել ավելին