Կարևոր իրադարձություններ

Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական միավորված ուժերի մարտավարական զորավարժություններ

22 Հոկտեմբեր, 2021 12:29
Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական միավորված ուժերի մարտավարական զորավարժություններ

Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական միավորված ուժերի մարտավարական զորավարժությունները, որին մասնակցում են 102-րդ ռուսական ռազմաբազայի անձնակազմը և Հայաստանի զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի զորամիավորումները․ ներգրավված են նաև ուժեղացված ստորաբաժանումներ։ Այդ մասին հայտնում է SputnikArmenia-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հայ-ռուսական ուժերի միացյալ խմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանն ասել է, որ նման զորավարժություններ անցկացվում են տարին մի քանի անգամ, և որ կմշակվեն մի քանի սցենարներ՝ ներգրավվելու մեծ քանակությամբ զինտեխնիկա, մասնավորապես՝ տանկեր, հետևակի մարտական ​​մեքենաներ, ինքնագնաց հրետանի։

 

Լրահոս

Դիտել ավելին