Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489,5

  • EUR

    544
    556

  • RUB

    6,36
    6,6

Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի 8-14-ը Հայաստանում կանցկացվի մեդիագրագիտության շաբաթ

22 Հոկտեմբեր, 2021 11:58
Նոյեմբերի 8-14-ը Հայաստանում կանցկացվի մեդիագրագիտության շաբաթ

ԿԳՄՍ նախարարությունը «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ նոյեմբերի 8-14-ը հայտարարում է Մեդիագրագիտության շաբաթ՝ #դիմակայումենք խորագրով:

Մեդիագրագիտության շաբաթվա ծրագրերին կարող են միանալ դպրոցները, բուհերը, նախադպրոցական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները, գրադարանները և կրթական այլ կենտրոններ՝ կազմակերպելով հանդիպումներ, դասեր, քննարկումներ, խաղեր և այլն:

Շաբաթվա ընթացքում առաջարկվում է ստեղծել  ու  առցանց   տարածել   կրթական   և   տեղեկատվական   նյութեր,   հաղորդումներ՝  հանրահռչակելով մեդիագրագիտության ուղերձներն ու տեղեկատվական հիգիենայի կանոնները, համացանցում կիրառել #ԴԻՄԱԿայումենք, #մեդիագրագիտությանշաբաթ2021 հեշթեգերը։ Բացի դրանից՝ օգտակար կլինեն  ԿԳՄՍՆ և ՄՆԿ ֆեյսբուքյան էջերին հետևելը, միանալը #Դիմայակումենք արշավին, մասնակցելն առցանց միջոցառումներին, տարբեր օֆլայն կամ օնլայն նախաձեռնություններով հանդես գալը:

Արդեն 4-րդ տարին անցկացվող միջոցառման նպատակն է օգնել մարդկանց ավելի լավ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում, գրագետ լինել մեդիա հարթակներում ու սոցցանցերում։ Անցկացվելիք միջոցառումն ուղղված է ինչպես  երեխաներին, այնպես էլ ուսուցիչներին ու ծնողներին:

Լրահոս

Դիտել ավելին