Կարևոր իրադարձություններ

Կան բաներ, որոնք նաև փոխզիջումներ են պահանջում․ Պուտինը` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման խնդրի մասին

22 Հոկտեմբեր, 2021 09:53
Կան բաներ, որոնք նաև փոխզիջումներ են պահանջում․ Պուտինը` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման խնդրի մասին

Ռուսաստանն ամեն ինչ արել է՝ Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու համար, ռուս խաղաղապահներն արժանապատվորեն են կատարում իրենց պարտքը, հիմա ամենակարևորը սահմանին իրավիճակը վերջնականապես կարգավորելն է, դա հնարավոր չէ անել առանց ռուսական կողմի մասնակցության: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այստեղ, թերևս, նույնիսկ մենք ուրիշի կարիք չունենք, բացի երկու կողմերից և Ռուսաստանից։ Ինչո՞ւ, որովհետև այստեղ շատ պարզ, պրագմատիկ բաներ կան, այո, որովհետև ռուսական բանակի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների միջև սահմանը խորհրդային տարիներին: Այնտեղ կան բաներ, որոնք նաև փոխզիջումներ են պահանջում: Միայն այն բանի համար, որ դա ճանաչվի, պարզ է, որ դա ձեռնտու է երկու կողմերին»,- ասել է Պուտինը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին