Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլին հրաժարվել է տեղափոխվել բանտային հիվանդանոց

22 Հոկտեմբեր, 2021 00:13
Սաակաշվիլին հրաժարվել է տեղափոխվել բանտային հիվանդանոց

Վրաստանի նախկին նախագահի փաստաբան Բեկա Բասիլա հայտնել է, որ ինչպես Սաակաշվիլին, այնպես էլ նրա պաշտպանները դեմ են, որ Սաակաշվիլին տեղափոխվի 18-րդ քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց: Այս մասին փոխանցում են վրացական լրատվամիջոցները:

Բեկա Բասիլայը մասնավորապես նշել է.

«Մի քանի օր առաջ ասացին, որ պաշտպանությունը պետք է նշի Թբիլիսիի ցանկացած հիվանդանոց, և նրանք այնտեղ կտեղափոխեն Միխեիլ Սաակաշվիլուն։ Երեկ արդարադատության նախարարը հաղորդագրությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Սաակաշվիլին կտեղափոխվի 18-րդ հաստատություն» և հավելել, որ իր կարծիքով այդ դեպքում հնարավոր չի լինի ապահովել Սաակաշվիլու անվտանգությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին