Կարևոր իրադարձություններ

Արման Եղոյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի գործընկերներին

21 Հոկտեմբեր, 2021 22:37
Արման Եղոյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի գործընկերներին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական միության Թվինինգ ծրագրի շրջանակներում Հռոմ կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Իտալիայի խորհրդարանի իր գործընկերների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Արման Եղոյանը հանդիպել է Իտալիայի Սենատի՝ Եվրամիության քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Դարիո Ստեֆանոյի և Պատգամավորների պալատի՝ Եվրամիության քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Սերջիո Բատելլիի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանն ու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր։

Արման Եղոյանն անդրադարձել է նաև Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին:

Զրուցակիցները քննարկել են նաև Իտալիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման, խորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին