Կարևոր իրադարձություններ

Երևանում 33-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել դիտահորերը փոխող աշխատակցին

21 Հոկտեմբեր, 2021 22:27
Երևանում  33-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել դիտահորերը փոխող աշխատակցին

Այսօր՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 33-ամյա Աննա Գևորգյանը իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով   Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել  պողոտայում դիտահորերը փոխող Երևանի քաղաքապետարանի աշխատակցին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել մայթով  և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Camry և Nissan մակնիշի ավտոմեքենաներին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը օգնել է վրաերթի ենթարկվածին, մինչև դեպքի վայր ժամանած բժիշկները վերջինիս կտեղափոխեին «Էրեբունի» ԲԿ:

Տուժածը ստացել է 2  ոտքերի բաց կոտրվածք,  վնասվել է նաև նրա փայծաղը: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին