Կարևոր իրադարձություններ

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին (լուսանկարներ)

21 Հոկտեմբեր, 2021 21:36
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին (լուսանկարներ)

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Զրուցակիցները անդրադարձել են ինչպես հայ-ադրբեջանական սահմանային իրադրության խնդիրներին, այնպես էլ առհասարակ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:

Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրամիությունն աջակցում է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը և ուսումնասիրում է խաղաղ զարգացմանը նպաստելու հնարավորությունները:   

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին