Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    495,5

  • EUR

    550
    562

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը և Սլովենիայի ԱԺ նախագահը ընդգծել են փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը

21 Հոկտեմբեր, 2021 20:08
Ալեն Սիմոնյանը և Սլովենիայի ԱԺ նախագահը ընդգծել են փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Իգոր Զորչիչի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի պաշտոնական կայքից:

Ալեն Սիմոնյանը կարեւորել է Սլովենիայի հետ բարեկամական հարաբերությունները, երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, որին իր նպաստը կբերի նաեւ խորհրդարաններում ձեւավորվելիք բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը:

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Սլովենիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հիմնահարցում, որով սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը եւ ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը:

ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել սլովենական կողմին Ղարաբաղյան պատերազմի ընթացքում բեկորային ծանր վիրավորում ստացած հայ զինվորներին մարդասիրական օգնություն տրամադրելու առաջարկի համար:

Կողմերը քննարկել են միջազգային կազմակերպությունների եւ եվրոպական կառույցների շրջանակներում համագործակցության հեռանկարները:

ՀՀ ԱԺ նախագահը Սլովենիայի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

Լրահոս

Դիտել ավելին