Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վիրավորին մեքենայից դուրս են բերել փրկարարները

21 Հոկտեմբեր, 2021 19:23
Խոշոր ավտովթար  Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վիրավորին մեքենայից դուրս են բերել փրկարարները

Հոկտեմբերի 20-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:10-ի սահմաններում բախվել են 31-ամյա Գևորգ Մխիթարյանի վարած BMW մակնիշի  և 26-ամյա Արթուր Պողոսյանի վարած  Nissan Altima մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով մեկ հոգի վիրավորվել է. նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները: 

Վիրավորը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ:

Աղբյուրի տեղեկություններով, BMW-ն դեռևս չպարզված հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց, բախվել ծառին, այնուհետև ճանապարհին տեղադրված բաժանարար բետոնե արգելապատնեշին և Nissan-ին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին