Կարևոր իրադարձություններ

Լիճք գյուղում հրդեհ է բռնկվել

21 Հոկտեմբեր, 2021 18:50
Լիճք գյուղում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 21-ին, ժամը 12։24-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լիճք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա6 թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:45-ին, մարվել՝ 13:02-ին: Այրվել է կուտակած անասնակեր (մոտ 1․5 տ):

 

Լրահոս

Դիտել ավելին