Կարևոր իրադարձություններ

Գորիսի զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արսեն Մալինցյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում

21 Հոկտեմբեր, 2021 17:50
Գորիսի զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արսեն Մալինցյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում

Գորիսի զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով հետմահու պարգևատրված, ենթասպա Արսեն Մալինցյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Միջոցառմանը ներկա են գտնվել զոհվածի հարազատները, ծառայակից ընկերները, բարձրաստիճան զինվորականներ, ՏԻՄ և Սյունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Զինակից ընկերները ներկայացրել են Արսեն Մալինցյանի մարտական ուղին, պատմել նրա սխրագործությունների և անմնացորդ նվիրման մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին