Կարևոր իրադարձություններ

Մարտունու բաժնի ծառայողները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

21 Հոկտեմբեր, 2021 17:43
Մարտունու բաժնի ծառայողները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցից բերման ենթարկեցին Եղվարդի 40-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 4 փաթեթ կանեփանման զանգված:

Բերման ենթարկված տղամարդը հայտնել է, որ թմրանյութն իրենն է, պատրաստել է Եղվարդի իր հողամասում աճած կանեփի թփերից` անձնական օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին