Կարևոր իրադարձություններ

Արդարադատության փոխնախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը

21 Հոկտեմբեր, 2021 17:37
Արդարադատության փոխնախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի մասնակցությամբ այսօր մեկնարկել է Արդարադատության նախարարության և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից համատեղ և վերջինիս ֆինանսավորմամբ կազմակերպված Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քառօրյա քննարկումը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից: 

Փոխնախարար Թումանյանցը բացման իր խոսքում շնորհակալություն է հայտնել քննարկման մասնակիցներին ներկայության և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին սերտ համագործակցության համար:

Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ընդունման համատեքստում փոխնախարարը կարևորել է քրեական արդարադատության օրենսդրական բարեփոխումների շղթայի ամբողջացումը նաև Քրեակատարողական նոր օրենսգրքի ընդունմամբ և ընդգծել է ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության կարևորությունն այդ գործընթացն էականորեն արագ և որակով իրագործելու տեսանկյունից: 

Փոխնախարար Թումանյանցը վստահություն է հայտնել նաև, որ թե՛ պետական և թե՛ մասնավոր հատվածի գործընկերների հետ մասնագիտական քննարկումները ևս կնպաստեն Օրենքի նախագծի կատարելագործամնն ու դրա արդյունքում առավել բարելավված Քրակատարողական օրենսդրություն ունենալուն:

ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին իր հերթին, ողջունելով մասնակիցներին, համոզմունք է հայտնել, որ իրավունքի գերակայության ամրապնդումը ժողովրդավարական ցանկացած կառավարության հիմնարար սկզբունքներից է և էական բաղադրիչ է հանդիսանում տնտեսական աճի ու պետության բարգավաճման համար: 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հաֆթվանին ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունը շարունակելու է խթանել իրավունքի գերակայությունը, աջակցել քրեական արդարադատության համակարգերի ամրապնդմանը, ինչպես նաև նպաստել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովմանը:

Այնուհետև, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Քրեակատարողական օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Հարություն Խաչիկյանը և Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ,  Քրեակատարողական օրենսգրքի աշխատանքային խմբի անդամ Արփինե Սարգսյանը ներկայացրել են Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները, որին էլ հաջորդել է քննարկումը մասնակիցների միջև:

 

Լրահոս

Դիտել ավելին