Կարևոր իրադարձություններ

Միրաք գյուղում այրվել է մոտ 660 հակ կուտակած անասնակեր

21 Հոկտեմբեր, 2021 17:23
Միրաք գյուղում այրվել  է մոտ 660 հակ կուտակած անասնակեր

Հոկտեմբերի 21-ին, ժամը 10:23-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միրաք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել` 14:00-ին: Այրվել է մոտ 660 հակ կուտակած անասնակեր:

 

Լրահոս

Դիտել ավելին