Կարևոր իրադարձություններ

Անահիտ Ավանեսյանը «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի խորհրդի անդամների հետ քննարկել է առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերը

21 Հոկտեմբեր, 2021 16:42
Անահիտ Ավանեսյանը «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի խորհրդի անդամների հետ քննարկել է առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) խորհրդի անդամներին:
 
Ինչպես հայտնում է ԱՆ-ը, Անահիտ Ավանեսյանն ընդգծել է գործակցության ավանդույթները` հույս հայտնելով, որ Հայաստանում իրականացված օգնության և զարգացման ծրագրերը հաջողության նոր պատմությունների հիմք կդառնան:
 
«Ջինիշյան» հիմնադրամի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Հայաստանի առողջապահական համակարգում նշանակալի ներդրում կիրականացվի, և անդրադարձել, մասնավորապես, արյան բանկի ստեղծման ներդրումային ծրագրի ընթացակարգերին, ֆինանսավորման աղբյուրներին և ժամկետներին:
 
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շեշտել է արյան կենտրոնացված բանկի ստեղծման կարևորությունը հետպատերազմական շրջանում և նշել, որ առողջապահության նախարարությունը շահագրգիռ է, որ ծրագիրն իրականացվի սեղմ ժամկետներում:
Քննարկված հարցերին իրավական ուժ տալու համար հուշագիր կկնքվի:
 
 

Լրահոս

Դիտել ավելին