Կարևոր իրադարձություններ

Որոշման կայացման համար ընդհանրապես որևէ էներգիա, ռեսուրս կամ ժամաակ չի ծախսվել. Գևորգ Լոռեցյանի փաստաբան

21 Հոկտեմբեր, 2021 16:26
Հեղինակ՝ Լևոն Սահակյան
Որոշման կայացման համար ընդհանրապես որևէ էներգիա, ռեսուրս կամ ժամաակ չի ծախսվել. Գևորգ Լոռեցյանի փաստաբան

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Լևոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Լոռեցյանի կալանքի գործով որոշումը Վերաքննիչ դատարանը, Բեկթաշյանի նախագահությամբ, հրապարակում է սեպտեմբերի 7-ին, սակայն այն պատրաստ է լինում հոկտեմբերի 18-ին: Որոշմամբ 0 անդրադարձ է կատարվել վերաքննիչ բողոքի անկյունաքարային հիմքին՝ «դատաքննության ընթացքում անձին կալանքի տակ պահելու պայման է հանդիսանում նախաքննության նյութերի ամբողջական (չֆիլտրված) առկայությունը»: Մնացած մասով նույնպես որևէ պատճառաբանություն չկա:

Այլ կերպ՝ որոշման կայացման համար ընդհանրապես որևէ էներգիա, ռեսուրս կամ ժամաակ չի ծախսվել: Այդ դեպքում. ինչու՞ մեկ ամիս հետո: Ախր, մենք պիտի բողոքարկենք:

Լավ չի, լավ չի, լավ չեք աշխատում...»

 

 

Լրահոս

Դիտել ավելին