Կարևոր իրադարձություններ

Բաքուն Թեհրանին է վերադարձրել Գորիս-Կապան մայրուղու վրա ձերբակալված իրանցի 2 վարորդներին

21 Հոկտեմբեր, 2021 14:07
Բաքուն Թեհրանին է վերադարձրել Գորիս-Կապան մայրուղու վրա ձերբակալված իրանցի 2 վարորդներին

Ադրբեջանը Իրանին է վերադարձրել բեռնատար մեքենաների երկու վարորդների, որոնք ձերբակալվել էին Հայաստանից Արցախ մտնելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն, փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Ադրբեջանի Հանրապետությունը, ելնելով հումանիզմի, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքներից և բարի կամք ցուցաբերելով, համապատասխան պայմանագրի համաձայն, հոկտեմբերի 21-ի առավոտյան Իրանին է վերադարձրել այդ երկրի երկու քաղաքացիներին»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ երկու իրանցի վարորդները ձերբակալվել էին սեպտեմբերի 15-ին Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում: Վարորդներն Իրանից ապրանքներ էին տեղափոխում Ստեփանակերտ:

 

Լրահոս

Դիտել ավելին