Կարևոր իրադարձություններ

Երևանում բախվել են Mazda-ն ու Opel-ը. 3 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

21 Հոկտեմբեր, 2021 13:32
Երևանում բախվել են Mazda-ն ու Opel-ը. 3 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ա. Միկոյան և Մինսկի փողոցների խաչմերոկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 44-ամյա Էդուարդ Վարսանյանի վարած Mazda մակնիշի և 62-ամյա Նորիկ Ղալաչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Mazda-ի ուղևոր՝ 17-ամյա  Դավիթ Չինգիլյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին