Կարևոր իրադարձություններ

Գնել Սանոսյանը Լիտվայում գործընկերների հետ կքննարկի ենթակառուցվածքների ռազմավարական նախագծեր

21 Հոկտեմբեր, 2021 13:25
Գնել Սանոսյանը Լիտվայում գործընկերների հետ կքննարկի ենթակառուցվածքների ռազմավարական նախագծեր

Լիտվայի Կապի եւ տրանսպորտի նախարարի հրավերով չորեքշաբաթի օրվանից Լիտվա է մեկնել Հայաստանի տարածքային կառավարաման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարն այսօր մասնակցելու է «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» Տրանսպորտային նորարարության միջազգային համաժողովին։ 

Սանոսյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախարար Սանոսյանը կհանդիպի նաև Լիտվայի Կապի եւ տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի հետ։

Երկկողմ հանդիպման ընթացքում նախարարները նախատեսում են քննարկել քաղաքական եւ տնտեսական առավել արդիական հիմնախնդիրներ, ենթակառուցվածքների ռազմավարական նախագծեր՝ կապված տրանսպորտային նորարարությունների եւ թվայնացման հետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին