Կարևոր իրադարձություններ

Երևան-Գյումրի վթարից տուժածներից 6-ն այս պահին վերակենդանացման բաժանմունքում են, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր. ՀՀ ԱՆ

21 Հոկտեմբեր, 2021 12:05
Երևան-Գյումրի վթարից տուժածներից 6-ն այս պահին վերակենդանացման բաժանմունքում են, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր. ՀՀ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարություն Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ թարմացված տվյալներ է ներկայացրել:  

«Երևան-Գյումրի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 10-ը շարունակում են բուժումը:

Տուժածներից 8-ը բուժում են ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, նրանցից 2-ը` բուժհաստատություն են տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոնից:

«Արմենիա» ՀԲԿ-ում բուժում ստացող տուժածներից 6-ն այս պահին վերակենդանացման բաժանմունքում են, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր: Մյուս 2-ը գտնվում են նեյրովիրաբուժական բաժանմունքում: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Վթարից տուժած 2 քաղաքացի էլ բուժում է ստանում Գյումրի բժշկական կենտրոնում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Բոլոր տուժածներն ունեն մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ»,- հայտնում են նախարարությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին