Կարևոր իրադարձություններ

114 մլն դրամ կհատկացվի ԿԳՄՍ նախարարությանը․ կառավարության որոշում

21 Հոկտեմբեր, 2021 12:25
 114 մլն դրամ կհատկացվի ԿԳՄՍ նախարարությանը․ կառավարության որոշում

Կառավարությունը վերաբաշխում կատարեց ԿԳՄՍ 2021 թվականի բյուջեում  և 114 միլիոն դրամ հատկացրեց միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճած մարզիկների և մարզիչների սպորտային նպաստների տրամադրման համար:

 ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր խոսքում նշեց, որ օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, ինչպես նաև ՀՀ հավաքական թիմերի անդամ հանդիսացող մարզիկներին և Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքականի մարզիչներին և բժիշկներին սպորտային նպաստի հատկացումը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը․

«ՀՀ հավաքական թիմերը պետք է նախապատրաստվեն 2021 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և հաջողությամբ եզրափակեն 2021 թվականի մրցաշրջանը, սրա պատճառով էլ սպորտային նպաստի շարունակական տրամադրման անհրաժեշտություն է առաջացել»,-ասաց Դումանյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին