Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Հայտնի է ձմեռային զորակոչի մեկնարկը

21 Հոկտեմբեր, 2021 11:53
Հայտնի է ձմեռային զորակոչի մեկնարկը

Կառավարությունը հոկտեմբերի 21-ի նիստի ժամանակ հաստատեց 2021-ի հոկտեմբերի 25-ից մինչև 2022-ի հունվարի 31-ը ներառյալ ձմեռային զորակոչ հայտարարելու մասին որոշումը։

Խոսքը արական սեռի այն քաղաքացիների մասին է, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Որոշվեց 2021-ի ձմեռային զորակոչի շրջանակում մինչև 2022-ի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

Լրահոս

Դիտել ավելին