Կարևոր իրադարձություններ

Վանոն սովորական մարդ չէ. նրա աչքից չի վրիպում «ֆալշ»-ը, «սուռոգատ»-ը, «էռզաց»-ը. Լևոն Տեր-Պետրոսյան

21 Հոկտեմբեր, 2021 09:58
Հեղինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյան
Վանոն սովորական մարդ չէ. նրա աչքից չի վրիպում «ֆալշ»-ը, «սուռոգատ»-ը, «էռզաց»-ը. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Վանո Սիրադեղյանի վերաբերյալ ավելի վաղ՝ 1996-ին արտահայտած կարծիքն ու դրան մեկ տարի անց Սիրադեղյանի արձագանքը.

««Վանոն սովորական մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, պետական պաշտոնյա չէ։ Վանոն արտիստ է, երեւույթ, տարերք։ Նրա հախուռնության տակ թաքնված է նրբազգաց հոգի եւ խորագետ զննող։ Նրա աչքից չի վրիպում «ֆալշ»-ը, «սուռոգատ»-ը, «էռզաց»-ը։ Վանոն Վանո է»:

Լևոն Տեր-Պետրոսյան, 1996թ.

«Ավելի լավ, քան Նախագահն է վերջերս ասել Սիրադեղյանի մասին, ոչ ոք չի ասել: «Վանո Սիրադեղյանը քաղաքական գործիչ չի... Նա երևույթ է»: Ինձ թվում է լավ է գնահատել»:

Վանո Սիրադեղյան, 1997թ.»:

 

Լրահոս

Դիտել ավելին