Կարևոր իրադարձություններ

Ուշագրավ դեպք քննիչների՝ Սյունիքից Երևան գալու ճանապարհին. «Ժողովուրդ»

21 Հոկտեմբեր, 2021 09:23
Ուշագրավ դեպք քննիչների՝ Սյունիքից Երևան գալու ճանապարհին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, իշխանությունները 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պատերազմ հայտարարեցին բոլոր այն համայնքների ղեկավարներին, որոնք քննադատել էին ՔՊ-ին, Նիկոլ Փաշինյանին կամ ընտրությունների ժամանակ աշխատել են այժմյան ընդդիմության օգտին: Արդյունքում Երեւանից Սյունիքի մարզ գործուղվեցին մի շարք քննիչներ, ու սկսվեց համայնքների ղեկավարների ձերբակալման ու Երեւանում հարցաքննելու գործընթաց:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ Սյունիքի մի շարք համայնքի ղեկվարների ձերբակալման ու Երեւան տեղափոխման օրը իրավապահներն ուշագրավ պատմության մեջ են ընկել: Մեր տեղեկություններով՝ մինչ քննիչները ձերբակալված համայնքի ղեկավարներին մեքենայով տեղափոխել են Երեւան, նրանց հարազատներն ու գործով անցնող վկաները ուղղաթիռով քննիչներից շուտ հասել են Երեւան ու բաժիններում դիմավորել են իրենց հարազատներին:

Ասել է թե՝ կալանավորված համայնքի ղեկավարների գործով անցնող վկաները ավելի օպերատիվ են գտնվել, քան քննիչները: Քննիչները մինչ օրս հիշում, քննարկում են այդ օրերի իրադարձությունները»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին