Կարևոր իրադարձություններ

Սարալանջ գյուղում հրդեհ է բռնկվել

21 Հոկտեմբեր, 2021 00:21
Սարալանջ գյուղում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 20-ին, ժամը 18։23-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջ գյուղի «Հայփոստի» մասնաճյուղի մոտակայքում այրվում է անասնագոմ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկի հարևանությամբ գտնվող օժանդակ շինության (անասնագոմ/հացատուն) տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:04-ին, մարվել՝ 21:14-ին։ Այրվել են փայտե առաստաղն ու տանիքը (մոտ 80 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին