Կարևոր իրադարձություններ

Փարաքար գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել. կա վիրավոր

20 Հոկտեմբեր, 2021 23:41
Փարաքար գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել. կա վիրավոր

Հոկտեմբերի 20-ին, ժամը 19:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ՃՈ մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Altima» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը տուժել է։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին