Կարևոր իրադարձություններ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետներին

20 Հոկտեմբեր, 2021 21:52
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետներին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի նիստը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության պաշտոնական կայքից:

Ս.թ. հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կողմերն անցկացրել են Եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասը, որի ընթացքում դիտարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, և քննարկվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2021թ. հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը:

Կողմերը պայմանավորվել են մոտակա ժամանակներում անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը:
 

 

Լրահոս

Դիտել ավելին