Կարևոր իրադարձություններ

Ձերբակալվել է Դալար գյուղում սպանություն կատարած անձի տունը հրկիզելու մեջ կասկածվողը

20 Հոկտեմբեր, 2021 20:58
Ձերբակալվել է Դալար գյուղում սպանություն կատարած անձի տունը հրկիզելու մեջ կասկածվողը

Հոկտեմբերի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 31-ամյա Գոռ Պետրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, վերջինս որպես կասկածյալ ներգրավված է հոկտեմբերի 16-ին Վարդան Պետրոսյանի, Գրիգոր Պետրոսյանի և այլ անձանց հետո միասին համագյուղացի Սերյոժա Սիմոնյանի տունը հրկիզելու փաստով:

Նշված փաստով  ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կայքի տեղեկություններով՝ հրկիզված տան տերն այդ օրը սպանել էր համագյուղացուն, ով  Գ. Վ. և Գ. Պետրոսյանների ազգականն էր: Պետրոսյաններն էլ գյուղում համարվում են հարգված անձինք ու երբևէ առնչություն չեն ունեցել քրեական որևէ պատմության մեջ, իսկ այս քայլին գնացել են, երբ իմացել են, թե ով է սպանել իրենց ազգականին:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին