«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Վրաստանի դատախազ Կոկա Կացիտաձեն ճեպազրույցում հայտնել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայից Վրաստան է մտել շոգենավով՝ կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ թաքնված:
Դատախազի խոսքով, իրենք պաշտոնապես դիմել են Ուկրաինայի համապատասխան մարմիններին, որպեսզի Սահակաշվիլու կողմից սահմանն անօրինական հատելու քրգործով իրավական աջակցություն ստանան:
Գործի շրջանակում հարցաքննվել է շուրջ 70 մարդ: