Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանի հետ

20 Հոկտեմբեր, 2021 19:00
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանի հետ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոսա Սանկտոսին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից:

ՀՀ ԱԳՆ նախարարը և դեսպան Սանկտոսը կարևորել են հայ-բրազիլական քաղաքական երկխոսության ակտիվացումը՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման ու բարձր մակարդակներում փոխայցելությունների իրականացման միջոցով:

Կողմերը բարձր են գնահատել  Բրազիլիայում հայ համայնքի կամրջող դերը երկու երկրների հարաբերություններում:

Նրանք քննարկել են նաև Եվրասիական միության և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի միջև համագործակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին