Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանական ձևաչափի զարգացումը ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջնահերթություններից է. Հակոբ Արշակյան

20 Հոկտեմբեր, 2021 18:26
Խորհրդարանական ձևաչափի զարգացումը ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջնահերթություններից է. Հակոբ Արշակյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը,  մեկնաբանելով ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստի արդյունքները, ասել է.

«ՀԱՊԿ խորհրդարանական դիվանագիտության ներուժի զարգացումը՝ անվտանգության միասնական և անբաժանելի տարածք կառուցելու ուղղությամբ շարժվելու, միջազգային կազմակերպությունների և վեհաժողովների հարթակներում երկխոսություն կառուցելու համար ՀԱՊԿ-ում նախագահության օրոք Հայաստանի Հանրապետության հայտարարած առաջնահերթություններից է»: Այս մասին տեղեկանում ենք   ՀԱՊԿ ԽՎ պաշտոնական կայքից:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի խոսքով 2022 թվականին ՀԱՊԿ նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները ներառում են նաև ՀԱՊԿ խորհրդարանական հարթության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը, ազգային անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների մոտարկման և ներդաշնակեցման շարունակական ջանքերը՝ հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու սպառնալիքները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին