Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում հակահամաճարակային նոր կանոններ են սահմանվել, ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել

20 Հոկտեմբեր, 2021 16:31
ՌԴ-ում հակահամաճարակային նոր կանոններ են սահմանվել, ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել

Ռուսաստանում կորոնավիրուսի, ինչպես նաև սեզոնային այլ վիրուսների տարածման պատճառով համաճարակաբանական իրավիճակը բարդանում է, երկրում նկատվում է դեպքերի աճ: Այս մասին Վլադիմիր Պուտինին և կառավարության անդամներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հայտարարել է, որ կորոնավիրուսից մահացությունը 18 մարզում գտնվում է կրիտիկական վիճակում: Դրա պատճառն այն է, որ համաճարակի կանոնները չեն պահպանվում, իսկ պատվաստումների ցուցանիշը ցածր է:

Փոխվարչապետն առաջարկել է ՌԴ նախագահին հայտարարել ոչ աշխատանքային օրեր և սահմանել մի շարք այլ հակահամաճարակային միջոցառումներ։

Պուտինը կողմ է արտահայտվել առաջարկությանը և նշել, որ հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը Ռուսաստանում կհայտարարվեն ոչ աշխատանքային օրեր։ Նա նաև չի բացառել, որ ոչ աշխատանքային օրերը կարող են երկարաձգվել: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին