Կարևոր իրադարձություններ

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի Mercedes-ը բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել

20 Հոկտեմբեր, 2021 16:15
Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի Mercedes-ը բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում 45-ամյա Միքայել Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի կամրջի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնին։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին