Կարևոր իրադարձություններ

25-ամյա ծավքարցին մեքենայից թմրանյութը նետելիս բռնվել էր․ ոստիկանություն (տեսանյութ)

20 Հոկտեմբեր, 2021 15:40
25-ամյա ծավքարցին մեքենայից թմրանյութը նետելիս բռնվել էր․ ոստիկանություն (տեսանյութ)

Հոկտեմբերի 18-ին, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Ներքին Գետաշեն գյուղում գիշերային շրջայցի ժամանակ նկատել էին «ՎԱԶ-2172» մակնիշի կասկածելի մեքենա։ Մոտեցել էին։ 25-ամյա վարորդը, որ Ծակքար գյուղի բնակիչ է, ոստիկաններին տեսնելով՝ պատուհանից փաթեթ էր նետել, ինչը չէր վրիպել ոստիկանների աչքից։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նշված դեղնականաչավուն զանգվածից բացի, մեքենայի զննությամբ հայտնաբերվեց ծխախոտի տուփով նմանատիպ բուսական զանգված և պլաստմասսե տարա՝ հարմարեցված ծխելու միջոցով թմրանյութ օգտագործելու համար:

Ըստ վարորդի՝ հայտնաբերվածն իրենն է, թմրամիջոցը պատրաստել է Ծակքար գյուղում քաղած վայրաճ կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար:

25-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին:

Նշանակվել է փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

 

Լրահոս

Դիտել ավելին