Կարևոր իրադարձություններ

Հայ-վրացական պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի կամրջի շինաշխատանքները շարունակվում են

20 Հոկտեմբեր, 2021 14:45
Հայ-վրացական պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի կամրջի շինաշխատանքները շարունակվում են
Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, «Բարեկամություն անունը կրող նոր կամրջի շինարարության աշխատանքները շարունակվում են։ Այս պահին կապալառու կազմակերպության՝ իրանական «Թունել Սադ Արիանա» ընկերության կողմից կատարվում են բետոնացման և ամրանավորման աշխատանքներ: Ակտիվ փուլում է գտնվում նախալարված ամրաններով հեծանների արտադրությունը, որոնք օգտագործվում են շինարարության ընթացքում: Կատարված աշխատանքների ամրությունը և որակը ստուգվում է մանրամասն նախագծով սահմանված միջազգային ստանդարտներին համապատասխանության թեստերով:
 
Հիշեցնենք, որ նոր կամրջի կառուցման մեկնարկը տրվել էր այս տարվա գարնանը։ Հայ-վրացական համատեղ ծրագիրը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։
 
Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։
 
Կամրջի շինարարության ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
 

Լրահոս

Դիտել ավելին