Կարևոր իրադարձություններ

Ահաբեկչություն Դամասկոսում. կա 14 զոհ (լուսանկարներ)

20 Հոկտեմբեր, 2021 12:57
Ահաբեկչություն Դամասկոսում. կա 14 զոհ (լուսանկարներ)

Ահաբեկիչները Դամասկոսի կենտրոնում ականապատել և պայթեցրել են սիրիական բանակի զինվորներին տեղափոխող ավտոբուսը, 14 մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Սիրիայի անվտանգության ծառայության աղբյուրը:

Բռնարարքը տեղի է ունեցել Ռեյսի կամրջի մոտ՝ հանրահայտ Lady Rose հյուրանոցից ոչ հեռու:

«Ռազմատրանսպորտային ընկերությանը պատկանող ավտոբուսը դուրս է եկել Բակուբաթ Միդան շրջանում գտնվող ընկերության ավտոտնակից Մազզե 86 շրջանի ուղղությամբ։ Ավտոբուսը տանում էր կազմակերպության աշխատակիցներին»,- պատմել է գործակալության զրուցակիցը:

Առաջին պայթուցիկ սարքն աշխատել է մոտ 6:30 (ժամանակը համընկնում է Մոսկվայի հետ), 50 մետր անց պայթեցրել է երկրորդը:

«Պայթուցիկ սարքերը տեղադրված են եղել ավտոբուսում։ Նրանցից երկուսը պայթել են, իսկ երրորդը չի աշխատել, նրան վնասազերծել են սակրավորները»,- հավելել է աղբյուրը:

 

Լրահոս

Դիտել ավելին