Կարևոր իրադարձություններ

Մաշկային քաղցկեղ և մաշկային այլ հիվանդություններ ունեցող արցախցիները անվճար բուժօգնություն կստանան Ֆրանսիայից ժամանած բժիշկների կողմից

20 Հոկտեմբեր, 2021 11:09
Մաշկային քաղցկեղ և մաշկային այլ հիվանդություններ ունեցող արցախցիները անվճար բուժօգնություն կստանան Ֆրանսիայից ժամանած բժիշկների  կողմից
Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես բնակություն հաստատած հարգելի արցախցիներ
 
 Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 22-ին Երևանի «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ում Ֆրանսիայից ժամանած բժիշկներ Իրենա Կոսեյանը և Բարույր Բարուժանը Արցախի բնակիչների համար կիրականացնեն անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ։
 
 Խորհրդատվությունների և հետազոտությունների համար կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն մաշկային քաղցկեղ և մաշկային այլ հիվանդություններ։
 
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ-ում ԱՀ կառավարության Օպերատիվ շտաբի շենքում գտնվող բուժական տեղամաս կամ զանգահարել բժիշկ Սողոյանին՝ 098 80-70-58 հեռախոսահամարով։
 

Լրահոս

Դիտել ավելին