Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում վրաերթ է տեղի ունեցել. հետիոտնը տեղում մահացել է

20 Հոկտեմբեր, 2021 00:07
Արարատի մարզում վրաերթ է տեղի ունեցել. հետիոտնը տեղում մահացել է

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արարատի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել.  60-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ Հովհաննես Ամիրխանյանին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը փորձել է օգնություն ցուցաբերել Հ. Ամիրխանյանին, սակայն դեպքի վայր եկած բժիշկները արձանագրել են, որ նա տեղում մահացել է:

Հովհաննես Ամիրխանյանը 40 տարեկան էր:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին