Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. մեքենան հայտնվել է ձորում. վարորդը մահացել է

19 Հոկտեմբեր, 2021 23:01
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. մեքենան հայտնվել է ձորում. վարորդը մահացել է

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում  Հրազդան քաղաքի բնակիչ, 37-ամյա Արամ Խաչատրյանը իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով  Երևան–Սևան ավտոճանապարհի  42-րդ կմ հատվածում՝ Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, տապալել այն և մոտ 30 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է  ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին