Կարևոր իրադարձություններ

USAID պատվիրակությունն այցելել է Զինվորի տուն

19 Հոկտեմբեր, 2021 21:51
USAID պատվիրակությունն այցելել է Զինվորի տուն

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության /USAID Armenia / տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորած պատվիրակությունը Զինվորի տանն էր: Այս մասին հայտնում են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից:

Վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Ջոն Ալելոն շրջեց Զինվորի տանը, ծանոթացավ Կենտրոնի աշխատանքներին, զինվորների բուժման պայմաններին:

 Ջոն Ալելոն բարձր գնահատեց իրականացվող աշխատանքները՝ պատրաստակամություն հայտնելով դիտարկել հնարավոր աջակցման ծրագրեր:

 

Լրահոս

Դիտել ավելին