Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Լիբանանի հայ համայնքի կարիքների համար 1 մլն դոլար է փոխանցել

19 Հոկտեմբեր, 2021 21:34
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Լիբանանի հայ համայնքի կարիքների համար 1 մլն դոլար է փոխանցել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ջանքերով ս․թ․ սեպտեմբեր ամսվա ընթացքում 1,000,000 ԱՄՆ դոլար է հավաքագրվել և փոխանցվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Լիբանանի հայ համայնքի սոցիալական, ինչպես նաև հայ կրթական հաստատությունների կարիքները հոգալու նպատակով: Սույն դրամահավաքն արձագանքն էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի համայն հայությանն ուղղված կոչին։

Հիմնադրամը, հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, ամուր կանգնած է Լիբանանում գործող հայկական կրթօջախների և լիբանանահայության կողքին: Այս օժանդակությունը շարունակական բնույթ է կրում և սկիզբ է առել դեռևս 2019 թ-ի դեկտեմբերին, երբ Լիբանանում խորացավ տնտեսական ճգնաժամը։ Հաջորդ աջակցությունը 2020թ.-ի օգոստոսին Բեյրութի աղետալի պայթունից անմիջապես հետո Հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքն էր: Այնուհետ սույն թվականի ապրիլ ամսին ևս որոշակի դրամական աջակցություն ցուցաբերվեց տեղի հայ կրթական հաստատություններին՝ ընդհանուր առմամբ շուրջ 600,000 ԱՄՆ դոլար։

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր երախտիքն է հայտնում բոլոր նվիրատուներին, Հիմնադրամի ցանցին, ինչպես նաև ԱՄՆ տեղական մարմնին՝ Armenia Fund Inc. կազմակերպությանը՝ լիբանանահայության գոյապահպանման խնդիրներին արագ արձագանքելու և տեղում դրամահավաք կազմակերպելու համար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր զորակցությունն է բերում Լիբանանի անքակտելի մաս հանդիսացող հայ համայնքին՝ հույս հայտնելով, որ կայունությունն ու բարեկեցութունը մոտ ապագայում կվերահաստատվեն Լիբանանում։

Լրահոս

Դիտել ավելին