Կարևոր իրադարձություններ

Անդրանիկ Քոչարյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի աշխատանքներին

19 Հոկտեմբեր, 2021 20:20
Անդրանիկ Քոչարյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի աշխատանքներին

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի առցանց նիստի աշխատանքներին:

Օրակարգում ընդգրկված է եղել 10 հարց, որոնցից մի քանիսի քննարկումը լրամշակման նպատակով օրակարգից հանվել է:

«Խաղաղարար գործունեության և խաղաղապահ ուժերի մասին» ՀԱՊԿ մոդելային օրենքի նախագծի մշակման վերաբերյալ հայկական կողմը ներկայացրել է առաջարկներ՝ հիմնված ՀՀ պաշտպանության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունների ներկայացված եզրակացությունների վրա:

Առաջարկներն ընդունվել են ՀԱՊԿ ԽՎ քարտուղարության կողմից և միտված են ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելուն:

«Խաղաղարար գործունեության և խաղաղապահ ուժերի մասին» ՀԱՊԿ մոդելային օրենքի նախագիծը մշակվում է ՀԱՊԿ ԽՎ գործունեության ծրագրի համաձայն` ՀԱՊԿ անդամ երկրների 2021-2025 թթ. ազգային օրենսդրության մերձեցման և ներդաշնակեցման նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին