Կարևոր իրադարձություններ

Տնային կենդանիների հաշվառումը կիրականացնեն վարչական շրջանները

19 Հոկտեմբեր, 2021 18:57
Հեղինակ՝ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն
Տնային կենդանիների հաշվառումը կիրականացնեն վարչական շրջանները

Նոյեմբերի 1-ից Երևան քաղաքում մեկնարկում է տնային պայմաններում պահվող շների և կատուների հաշվառման գործընթացը։ Դրա վերաբերյալ այսօր Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնից»:

Վերջիններս ծանոթացել են կատարվելիք աշխատանքների բոլոր մանրամասներին։

 Հիշեցնենք՝ այս տարվա նոյեմբերի 1-ից այն քաղաքացիները, որոնք տանը կամ բնակարանում շուն կամ կատու են պահում, պետք է անձը հաստատող փաստաթղթով մոտենան այն վարչական շրջանի թաղապետարան, որտեղ գրանցված են, ներկայացնեն կենդանու անձնագիրը և հաշվառեն նրան։

 

Լրահոս

Դիտել ավելին