Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետարանը՝ ««Ժանգոտ կողպեքի» անաչառության մասին»

19 Հոկտեմբեր, 2021 17:31
Հեղինակ՝ Հովսեփ Կուբատյան
Քաղաքապետարանը՝ ««Ժանգոտ կողպեքի» անաչառության մասին»

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Ժանգոտ կողպեքի» անաչառության մասին

2018-ի մայիսին Երևանի՝ այդ պահին գործող փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի մայրը դիմում է Երևանի քաղաքապետարան և ստանում է բնակելի թաղամասի նախագծման թույլտվություն Սիլիկյան հին խճուղի հ․ 60/1 հասցեով։ Թաղամասը կառուցվում է, բայց պարզվում է, որ նույն հասցեում Սիլիկյան հին խճուղի հ.60/1 հասցեով, համայնքից զավթված հողի վրա գործում է քարի արտադրամաս, որն, ի դեպ, կառուցվել է նույն փոխքաղաքապետի պաշտոնավարման ընթացքում։

Հիմա, ըստ ամենայնի, այդ արտադրամասը խանգարում է նախկին փոխքաղաքապետի ընտանիքին պատկանող բնակելի թաղամասի տների վաճառքին՝ աղմուկի և փոշու պատճառով։

Գործող քաղաքային իշխանությունները քայլեր են ձեռնարկում համայնքային հողը ազատելու ուղղությամբ, սակայն պարզվում է, որ առկա է դատարանի որոշում, որով քաղաքապետարանին արգելվել է քանդել ինքնակամ կառույցը, որով ծանրաբեռնված է համայնքային հողը։ Քաղաքապետարանը բողոքարկել է դատարանի այդ որոշումը: Այլ մեխանիզմ քարի արտադրամասի գործունեությունը կասեցնելու համար, քաղաքապետարանը չունի:

Զուգահեռաբար, այս տարվա օգոստոսից սկսած, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն յոթ հարցում է անում քաղաքապետարան թեմայի մասին։ Բոլոր հարցումներին ի պատասխան պարզաբանվում են քաղաքապետարանի ձեռնարկած քայլերը և ընթացիկ իրավական գործընթացը։ Սակայն հարցում անողը դժգոհ է մնում, ինչն իր իրավունքն է։ Համենայնդեպս, մասնավոր զրույցներում նշվում է, որ շահագրգիռ անձանցից մեկի ազգականն այդ թաղամասում բնակարան է գնել։

Այս ամենից հետո, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» քաղաքապետարանին՝ իր բացասական «մրցանակի» միջոցով փաստացի ԱՄԲՈՂՋ ՏԱՐՎԱ կտրվածքով մեղադրում է տեղեկատվության ազատության բնագավառում անբավարար աշխատանքի մեջ։ Ընդ որում, այս տարի «Ինֆորմացիայի ազատության կոմիտեի»՝ քաղաքապետարանին ուղղված 9 հարցումներից յոթը վերաբերում են միայն վերոհիշյալ թեմային։

Ընդհանուր առմամբ, նշեմ, որ քաղաքապետարանի լրատվության վարչությունն այս տարի ստացել է 241 գրավոր հարցում, դրանցից 232-ին պատասխանել ենք 5-օրյա ժամկետում, մնացած 9-ի պատասխանը տվել ենք 30-օրյա ժամկետում՝ օրենքին համապատասխան հիմնավորումներով։

Դրանից բացի, գրեթե ամենօրյա ռեժիմով քաղաքապետի մամուլի խոսնակը և ստորաբաժանումների պատասխանատուները բանավոր հարազրույցներ են տալիս բոլոր տեսակի լրատվական միջոցներին: Այսքանից հետո մեկ առանձին վերցված ՀԿ-ից ստանում ենք նման գնահատական, որը մեր համոզմամբ արդարացի չէ, արված է անհստակ մեթոդաբանության հիման վրա և չի արտացոլում իրերի իրական պատկերը, չհաշված, որ կան որոշակի կասկածներ, որ գնահատականը հիմնված է անձնական շահագրգռվածության վրա:

Մնացած գնահատականները թողնում եմ լրագրողական հանրությանը: Ամեն դեպքում, կրկնեմ, որ պատրաստ ենք ընդունելու ցանկացած հիմնավոր և անաչառ քննադատություն, որի հիման վրա կփորձենք բարելավել մեր աշխատանքը:

Լուսանկարներում՝ թե ինչպես ենք մենք վերացնում ժանգը»:

Возможно, это изображение (джип и на открытом воздухе)

Возможно, это изображение (на открытом воздухе)

Լրահոս

Դիտել ավելին