Կարևոր իրադարձություններ

Նախարար Անդրեասյանը նոր դատավորների ընտրության և վերապատրաստման հարցեր է քննարկել Արդարադատության ակադեմիա կատարած այցի ընթացքում

19 Հոկտեմբեր, 2021 17:18
Նախարար Անդրեասյանը նոր դատավորների ընտրության և վերապատրաստման հարցեր է քննարկել Արդարադատության ակադեմիա կատարած այցի ընթացքում

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայում հանդիպել է ռեկտոր Սերգեյ Առաքելյանին և ծանոթացել կառույցի խնդիրներին:

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև դատաիրավական ոլորտը համակարգող փոխնախարար, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը, քննարկվել են դատավորների թեկնածուների ընտրությանն ու վերապատրաստմանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Նախարարություն-Ակադեմիա համագործակցության խորացման ուղղություններին։ Հանդիպման ավարտին նախարար Անդրեասյանն ու ռեկտոր Առաքելյանը շրջայց են կատարել Ակադեմիայում։

 

Լրահոս

Դիտել ավելին